Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան համաձայնագիր են ստորագրել «Սևծովյան էներգետիկ մալուխ» նախագծի վերաբերյալ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացել է Նախարարների կոմիտեի 8-րդ հանդիպումը՝ Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի կառավարությունների միջև էներգիայի զարգացման և փոխանցման համար ռազմավարական գործընկերության համաձայնագրի իրականացման նպատակով: Երկրները համատեղ ընկերություն հիմնեցին Սև ծովի հատակով էլեկտրահաղորդման մալուխ անցկացնելու համար, ինչը թույլ կտա Ադրբեջանից ավելի շատ վերականգնվող «կանաչ» էլեկտրաէներգիա մատակարարել Եվրոպա։  Ռումինիայի էներգետիկայի նախարար Սեբաստիան Բուրդուժան ասել է, որ … Читать далее

Հայկական ծագման ապրանքների արտահանումն առանց ոսկու արտահանման նվազել է շուրջ 4 տոկոսով

Հայաստանում կես տարում գրանցվել է ապրանքների արտահանման 2.3 անգամ աճ, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումն, առանց ոսկու արտահանման, նվազել է շուրջ 4 տոկոսով: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «2024 թվականի հունվար-հունիսին գրանցել ենք ապրանքների արտահանման աճ 2.3 անգամ, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումն, առանց ոսկու արտահանման, … Читать далее

Պետական բյուջեի ընդհանուր եկամուտները նվազել են․ ինչ են պատմում թվերը

Պետական բյուջեի եկամուտների աճի տեմպը դանդաղել է: Պետական բյուջեի ընդհանուր եկամուտները 2024թ. հունվար-մայիսին կազմել են 1,029.0 մլրդ դրամ՝ աճելով 7.7%-ով, որը հունվար-ապրիլի համեմատ ցածր է 1.6 տոկոսային կետով: Համավարակն ու պատերազմը Հայաստանի կառավարությանը ստիպեցին մեծացնել ծախսերն ու  ավելի շատ պարտք վերցնել։ Արդյունքում՝ 2020-ից պարտք /ՀՆԱ ցուցանիշը հատել է 63 տոկոսի շեմը։ 60 տոկոսն այն սահմանագիծն … Читать далее

ՀՀ տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար դանդաղում է. «Լույս» հիմնադրամ

«Լույս» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-հուլիս ամիսներին Այսպես՝ ՀՀ տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար դանդաղում է, քանի որ դրա բարձր տեմպերն ընթացիկ տարում ապահովվում էին հիմնականում ոսկերչական ապրանքների վերաարտահանման գործունեությամբ, որի ծավալները կտրուկ նվազել են: Տնտեսության մյուս ճյուղերում նույնպես նկատվում է աճի տեմպի դանդաղում, ինչը հուշում է, որ մինչև տարեվերջ տնտեսական ակտիվության … Читать далее

Օգոստոսի 1-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 2,563 հատ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ․ օգոստոսի 1-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրի ներքո դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 2563 հատ։ Հիշեցնենք, որ  2024 թվականի համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, նախատեսված … Читать далее

Նոր ատոմակայանի կառուցման դիլեման. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Էներգետիկ անվտանգությունն ամենակարևոր խնդիրներից է, որի վրա կենտրոնանում են պետությունները։ Ներկայում մթնոլորտն աղտոտող էներգետիկայից անցում է կատարվում դեպի կանաչ, վերականգնվող էներգետիկայի։ Բայց կանաչ էներգետիկան դեռևս չի կարող ապահովել այնպիսի հզորություններ, ինչ ապահովում է ատոմային էներգետիկան, որը շրջակա միջավայրի համար ևս հիմնականում անվտանգ է համարվում։ Դա է պատճառը, որ տարբեր երկրներ մեկը … Читать далее

Որքա՞ն եկամուտ է ստացել ամրակցված ինտերնետի շուկայի բաժանորդների շուրջ 32 տոկոսը սպասարկող օպերատորը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայաստանյան կապի երեք օպերատորներն էլ գտնվում են առաջին 1000 խոշոր հարկատուների լավագույն հիսնյակում: Նրանցից «Տելեկոմ Արմենիան» (Team) նախօրեին հրապարակել է 2024 թ. 2-րդ եռամսյակում ընկերության տեխնիկատնտեսական և ֆինանսական ցուցանիշները։ Ի մասնավորի, պարզվում է, որ ընկերությունը շարժական կապից ստացել է 4,89 մլրդ դրամ եկամուտ, որը 5,5%-ով կամ 256,6 … Читать далее

Ռուբլին նվազել է, դոլարն ու եվրոն թանկացել. ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ օգոստոսի 11-ին

Rate.am-ում օգոստոսի 11-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 386.5 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 390.50 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 420 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 428 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.35 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.45 դրամը:

Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ օգոստոսի 6-ին

Rate.am-ում օգոստոսի 6-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 386.5 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 389,50 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 422 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 428 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.50 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.59 դրամը:

Տնտեսական աճի նոր դարաշրջան. Հայաստանում միջազգային խոշոր համաժողով է կայանալու

Past.am-ը գրում է. Երևանում օգոստոսի 8-ին կայանալու է «ԲՐԻՔՍ-ի և ՇՀԿ-ի հետ ԵԱՏՄ-ի և Հայաստանի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողովը, որին մասնակցելու են միջազգային փորձագետներ աշխարհի ավելի քան 10 երկրներից։ Համաժողովը կայանալու է Ռուս-հայկական համալսարանում։ Մասնակից փորձագետներից ոչ բոլորի անուններն է հայտնի։ Հայաստանում նախագծերի համար միջազգային ներդրումների ներգրավման հարցով վարպետության դասին հանդես կգա VMS վենչուրային ստուդիայի բիզնեսի … Читать далее