Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումները կդադարեն, երբ նա դադարեցնի գործողությունները Գազայում

Իսլամական դիմադրության ուժերը, որոնք աջակցում են պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժմանը, կդադարեցնեն հարձակումն Իսրայելի վրա, հենց որ վերջինս դադարեցնի իր ռազմական գործողությունը Գազայի հատվածում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին։ «Հենց որ դադարեն Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի (Իսրայելի) հանցագործությունները, ակնհայտորեն կարելի է ակնկալել, որ [իսլամական] դիմադրության ուժերը այլ ուղղություններով քայլեր չեն ձեռնարկի, … Читать далее

Վաշինգտոնը կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ՝ չնայած համատեղ զորավարժությունների հետաձգմանը. Պենտագոն

Վաշինգտոնը կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ՝ չնայած «Արժանի գործընկեր 2024» համատեղ զորավարժությունների հետաձգմանը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը։ «Մենք կշարունակենք համագործակցել Վրաստանի զինված ուժերի հետ և ուղիներ որոնել նրա ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունն ամրապնդելու համար: Վրաստանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում, և մենք կշարունակենք կենտրոնանալ դրա վրա»,- ասել է նա։ … Читать далее

ՄԱԿ-ում հանդիպել են ՌԴ-ի և Իրանի ԱԳ նախարարները. հայտնի է՝ ինչ է քննարկվել

Հուլիսի 16-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ առավել արդար, ժողովրդավարական և կայուն աշխարհակարգի ստեղծման շահերից ելնելով բազմակողմ համագործակցության շուրջ բաց բանավեճի շրջանակում, տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Քննարկվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը՝ … Читать далее

Մահափորձի հետևանքով՝ Թրամփը կարող է հաղթել ընտրություններում. Politico

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ անհաջող մահափորձը մեծացրել է նոյեմբերի ընտրություններում նրա հաղթելու հավանականությունը, գրում է Politico-ն։ Նրան շրջապատող մարդիկ կարծում են, որ այդ փաստը նրա կողմնակիցներին կստիպի գնալ քվեարկության։ Թրամփի հաղթանակը սկսել են ավելի հավանական գնահատել նաև ընտրությունների արդյունքների վրա խաղադրույքներ ընդունող բուքմեյքերները։ Հրատարակությունը հիշեցնում է, որ երբ 1981 թվականին հանրապետական նախագահ Ռոնալդ … Читать далее

Եվրամիությունը 1 տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները

Եվրամիության խորհուրդն Իրանի դեմ պատժամիջոցները երկարաձգել է մինչև 2025 թվականի հուլիսի 27-ը։ Սահմանափակիչ միջոցները, ինչպես նշում է ԵՄ-ն, կապված են ռուս-ուկրաինական հակամարտությունում Մոսկվային աջակցության, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Կարմիր ծովի տարածաշրջաններում զինված խմբավորումներին զենքի մատակարարման հետ։ Այս մասին գրում է kommersant.ru-ն: Պատժամիջոցները ներկայումս վերաբերում են 12 ֆիզիկական և ինը իրավաբանական անձի: Դրանց թվում են Իսլամական հեղափոխության … Читать далее

Վրաստանի նախագահը կդիմի Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել «ռուսական» օրենքը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկուշաբթի հայց կներկայացնի Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղյալ համարել, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, հայտնում է TV Pirveli-ն։ «Այսօր նախագահը «ռուսական» օրենքը վիճարկելու է Սահմանադրական դատարանում։ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ «Վրացական երազանք»-ի ընդունած օրենքն ապազգային է և անհամատեղելի է սահմանադրությանը։ Հայտնի է, որ եթե Սահմանադրական դատարանը ընդունի նախագահի հայցը, նրա … Читать далее

Թրամփը մահափորձից հետո առաջին հարցազրույցն է տվել՝ ասելով՝ ինչն է փրկել իր կյանքը

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայում իր դեմ մահափորձից հետո առաջին հարցազրույցն է տվել՝ պնդելով, որ ինքը, «ենթադրաբար, պետք է մեռած լիներ»: Քաղաքական գործչի խոսքով՝ իր կյանքը, հավանաբար, փրկել է այն հանգամանքը, որ «մի պահ գլուխը շրջել է աջ՝ դեպի էկրանը»: «Ես հազվադեպ եմ ամբոխից հայացքս թեքում: Եթե այդ պահին նույն կերպ վարվեի (հայացքը չթեքեր-Խմբ.), այսօր միասին … Читать далее

Պուտինն Օրբանի միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Թրամփին. Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջոցով որևէ նամակ չի փոխանցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: «Ոչ մի նամակ կամ հաղորդագրություն չի փոխանցվել՝ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Նա հավելել է, որ Օրբանը Պուտինին չի … Читать далее

Ֆրանսիան աջակցում է հայ-ադրբեջանական երկխոսությանը` հնարավորինս արագ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով. Մակրոնը՝ Էրդողանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, հայտնում է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ «Հանրապետության նախագահը վերահաստատել է մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությանը` հնարավորինս արագ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով, որը կարող է նոր էջ բացել տարածաշրջանում», — ասված է Մակրոնի աշխատակազմի հաղորդագրությունում: Հիշեցնենք,. որ … Читать далее