Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. կա 19 տուժած

Թուրքիայում 25 ռուս զբոսաշրջիկի տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել, տուժել է 18 ուղևոր և վարորդը, հայտնում է News.ru-ն: Ենթադրվում է, որ վարորդն ընթացքի ժամանակ կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհին, բախվել ջերմոցին ու կողաշրջվել: Զբոսաշրջիկներն Անթալիայի օդանավակայանից ուղևորվում էին Սիդ քաղաքի հյուրանոցներ։

«Շնորհավորում եմ իմ աշակերտներին, ովքեր տարիներ շարունակ կողքիս են՝ նվիրումով, հավատով ու երազանքով». Վիկա Մարտիրոսյան

Պարուհի Վիկա Մարտիրոսյանն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ շնորհավորելով Պարի միջազգային օրը: «Այսօր ուզում եմ շնորհավորել բոլոր այն մարդկանց, որոնց սիրտն ապրում է շարժման միջոցով: Պարը ոչ միայն արվեստ է, այլ հոգեվիճակ, լեզու, որ միավորում է մեզ բոլորիս առանց խոսքերի։ Թող յուրաքանչյուր քայլ լինի սիրով, ներշնչանքով ու ուժով լի։ Շնորհավորում եմ իմ հարյուրավոր աշակերտներին, … Читать далее

Որոշումը հեշտ չէր. Նեթանյահուն բացահայտել է Նասրալլահի դեմ գաղտնի գործողության մանրամասները

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ մանրամասներ է հայտնել «Դիմադրության առանցքի» (Իրանի աջակցությամբ Մերձավոր Արևելքում ստեղծված ռազմական և ռազմաքաղաքական կառույցներ՝ «Հեզբոլլահ», ՀԱՄԱՍ, հութիներ, որոնք պայքարում են հանուն Պաղեստինի անկախության-Խմբ.) մաս կազմող լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Շեյխ Հասան Նասրալլահին սպանելու որոշման մասին։ «Մենք հստակ գիտեինք նրա գտնվելու վայրը: Հարցն այլ էր. արդյոք արժե՞ր հարվածել: Որոշումը հեշտ չէր. … Читать далее

Ավելի քան 60 մլն դոլար արժողությամբ ամերիկյան կործանիչն ավիակրի տախտակամածից ընկել է Կարմիր ծովը և խորտակվել

F/A-18 Hornet կործանիչը Կարմիր ծովում ընկել է ամերիկյան միջուկային USS Harry Truman ավիակրի տախտակամածից։ Ինքնաթիռը խորտակվել է, մեկ նավաստի վիրավորվել է, հաղորդում է ԱՄՆ ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։ Միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ ապրիլի 28-ին։ Ըստ մամուլի ծառայության՝ F/A-18E-ը քարշակում էին անգարում, երբ անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Դրա հետևանքով կործանիչն ու տրակտորը ծովն են … Читать далее

«Ոսկե գնդակ»-ի ֆավորիտները՝ ըստ Goal-ի

Goal.com-ը ներկայացրել է 2025թ․ «Ոսկե գնդակի» ֆավորիտների նոր դասակարգումը։ Առաջին տեղում է «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։ Ռաֆինյա («Բարսելոնա») Ուսման Դեմբելե (ՊՍԺ) Լամին Յամալ («Բարսելոնա») Պեդրի («Բարսելոնա») Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա») Դեքլան Ռայս («Արսենալ») Լաուտարո Մարտինես («Ինտեր») Հարի Քեյն («Բավարիա») Կիլիան Մբապե («Ռեալ»)

ՆԱՏՕ-ն ՌԴ-ի սահմանների մոտ վարժանքների ժամանակ կիրառում է Կալինինգրադը գրավելու սցենարներ. Պատրուշև

ՌԴ նախագահի օգնական, Ռազմածովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն զորավարժություններ է անցկացնում Ռուսաստանի սահմանների մոտ, որոնցում գործում է Կալինինգրադի շրջանի գրավման սցենարը։ «Արդեն երկրորդ տարին անընդմեջ ՆԱՏՕ-ն մեր սահմանների մոտ անցկացնում է վերջին տասնամյակների ամենամեծ զորավարժությունները, որոնց շրջանակում հարձակողական գործողությունների սցենարներ է կիրառում շատ մեծ տարածքում՝ Վիլնյուսից մինչև Օդեսա», — … Читать далее

Թրամփի ղեկավարման առաջին 100 օրվա ընթացքում առնվազն 121,000 պետական ​​աշխատող է հեռացվել աշխատանքից. CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարման առաջին երեք ամիսների ընթացքում առնվազն 121,000 պետական ​​աշխատող է հեռացվել աշխատանքից։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ նկատելով, որ այս ցուցանիշը երկու անգամ ավելի է, քան ցանկացած այլ ոլորտում գրանցված կրճատումների թիվը: Ինչպես նշել են հետազոտության հեղինակները, աշխատակազմի ձևավորմամբ զբաղվող Challenger, Gray & Christmas ընկերության տվյալների համաձայն, կրճատված պետական ​​ծառայողների թիվը կարող … Читать далее

Մայիսի 1-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց խաչմերուկում և Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոց խաչմերուկում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 1-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մասնավորապես՝ Մաշտոցի պողոտա–Պուշկին փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ուղիղ» ուղղությունով: Փոփոխությունն իրականցվելու … Читать далее

Արտակարգ դեպք. տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոց

Ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Գուսան Շերամի 105 շենքի 5-րդ հարկի բնակիչը, ըստ նախնական տեղեկությունների, անզգուշաբար պատուհանից վայր է ընկել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան ընկած հայտնաբերել են հարևանները, ովքեր ահազանգել են շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց: … Читать далее

ԳԹԿ- ն միասնական քննությունների հետ կապված հայտարարություն է տարածել

Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին գումար հարկ է փոխանցել ՄԻԱՍԱՆԱԿԱ՛Ն քննությունների համար: Եթե Դուք/Ձեր երեխան/ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ քննություներ է հանձնելու, զանգահարեք այդ բուհ, իմացեք հաշվեհամարը և բանկում վճարեք ա՛յդ համարին: Վճարեք դիմորդի՛ անունով, որովհետև, եթե սխալմունք լինի, այդ գումարը վերադարձնելիս դժվարություններ կարող են լինել: Հ.Գ. Միասնական քննությունները հանրակրթական առարկաներից են, այսինքն, այն, որոնք երեխան ուսումնասիրում … Читать далее