Գիշերն արտակարգ դեպք է արձանագրվել Երևանում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ հունիսի 14-ին, Երևանում պարեկները կարողացել են հանցագործության վայրից բավականին հեռավորության վրա հետապնդել ու վնասազերծել զինված հանցագործին։

Ժամը 02։00-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Արմենիա բժշկական կենտրոնից և հայտնել են, որ «որովայնի և աջ ջեռքի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները վիրավորին անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանները պարզել են նրա ինքնությունը, ով Երևանի բնակիչ 36-ամյա Կարեն Ի․-ն է։

Պարզվել է նաև, որ նա դանակահարվել է Ֆուչիկի փողոցի 23/1 հասցեում գործող խանութում։

Պարեկները տեղեկություն են ստանում, թե Կարեն Ի․-ին դանակահարածը դեպքի վայրից որ ուղղությամբ է դիմել փախուստի։ Վնասազերծման պահին նրա ձեռքում գտնովղ խոհանոցային դանակի վրա առկա են լինում արնանման հետքեր։

 

Оставьте комментарий