Ողբերգական դեպք Արարատի մարզում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ հունիսի 10-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Այգավան գյուղ, որտեղ Toyota Land Cruizer Prado մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վաչության Վեդիի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Լևոն Գևորգյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Գոռ Ի.-ի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Կայքի տեղեկություններով՝ Գոռ Ի.-ին մահացած վիճակում հայտնաբերել է իր 35-ամյա ընկերը:

 

Оставьте комментарий