Առեղծվածային ու ողբերգական դեպք Արարատի մարզում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ հունիսի 10-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:Ժամը 16:15-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Այգավան գյուղ, որտեղ Toyota Land Cruizer Prado մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ:Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վաչության Վեդիի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Լևոն Գևորգյանի գլխավորությամբ:Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Գոռ Ի.-ի դին:Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Գոռ Ի.-ին մահացած վիճակում հայտնաբերել է իր 35-ամյա ընկերը:

Оставьте комментарий