6,9 մագնիտուդ հզորությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել

Ֆիլիպինների ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տագո քաղաքից 44 կմ դեպի արևելք, իսկ օջախը ընկած է եղել 31 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել։

Ավելին՝ այստեղ

Оставьте комментарий