Զանգվածային թունավորում է եղել կուրստանտական դպրոցում

Զանգվածային թունավորում է եղել Մոսկվայի Լուխովիցի քաղաքում տեղակայված կուրսանտական գիշերօթիկ դպրոցում. 20 երեխա հոսպիտալացվել է ռոտավիրուսի կասկածանքով։ Գրել է Shot տելեգրամյան ալիքը։

Ըստ SHOT-ի՝ Երևանի ժամանակով երեկ երեկոյան ժամը 23։00-ին մոտ մի քանի շտապօգնության մեքենա է կանչվել Դեդինովոյի դպրոցի տարածք, որոնց հիման վրա գործում է «Օրյոլ» կուրսանտական գիշերօթիկ դպրոցը։

Դպրոցի տնօրինության ներկայացուցիչները հայտնել են, որ երեկոյան 20 աշակերտ սկսել է միաժամանակ վատ զգալ. նրանց ջերմությունը բարձրացել է, ոմանց մոտ սկսել են փսխել։

Ռոտավիրուսային վարակի կասկածանքով 11-ից 15 տարեկան 14 տղաներ տեղափոխվել են Լուխովիցկի կենտրոնական շրջանային հիվանդանոց, ևս 6 կուրսանտ տեղափոխվել է Կոլոմնայի մոտակա հիվանդանոց:

Երեխաները կարող էին թունավորված լինել ճաշի ժամանակ։ Ոստիկանությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է անցկացնում, իրավիճակը վերահսկողության տակ է վերցրել նաև Ռոսպոտրեբնադզորը։ Մոսկվայի մարզի քննչական կոմիտեն արդեն քրեական գործ է հարուցել։

Оставьте комментарий