«ՎԱԶ-21214»-ը կողաշրջվել է. 17-ամյա ուղևոր է մահացել

Հոկտեմբերի 18-ին, ժամը 18.20-ին, Երևանի Շրջանցիկ թունել տանող ճանապարհին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Երկու քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 17-ամյա Արթուր Գալոյանը մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

Оставьте комментарий