Հայտնի է մահացած զինծառայողի ինքնությունն ու մահվան պատճառը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը Օրբելի փողոցի շենքերից մեկից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 21-ամյա Լևոն Ս․-ն է, ով կարճ ժամանակ անց վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։00-ի սահմաններում Լևոն Ս․-ն իրենց տանը, ննջասենյակում գտնվող հայելին կոտրել է և դրանով իր պարանոցի հատվածում ինքնավնասում է կատարել։

Նրան այդ վիճակում հայտնաբերել է մայրը և ահազանգել շտապօգնություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը զինծառայող էր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Оставьте комментарий