ՀՀ քննչական կոմիտեն էլ հաղորդել է, որ վերականգնողական արձակուրդի մեջ գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, հանգամանքները պարզվում են:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ տղան այս քայլին դիմել է՝ ընտանեկան հարցերի շուրջ ծագած խնդիրների պատճառով: Ծնողները վիճաբանել են միմյանց հետ, ինչը բացասական ազդեցություն է թողել երիտասարդի վրա, և նա դիմել է կտրուկ գործողության:
Մեր տեղեկություններով՝ 21-ամյա զինծառայողը գրություն է թողել, որտեղ նշված է, որ «իր մահվան համար ոչ մեկին չմեղադրեն»: