«Ստամբուլում շատ ուժեղ երկրաշարժ կլինի, մոտ 2,5 միլիոն մարդ կզոհվի». թուրք սեյսմոլոգ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թուրքիայի շրջակա միջավայրի նախարարը հայտարարել է, որ Ստամբուլը կարող է պատրաստ լինել երկրաշարժի հինգ տարի անց՝ հավելելով, որ կառավարությունը չի անի հին սխալները։

«Ստամբուլում մինչ օրս 800.000 շենք է փոխակերպվել, և դա արվել է 11 տարվա ընթացքում։ Բայց սա բավարար չէ։ Այս ցուցանիշը պայմանավորված է քաղաքապետարանների անփութությամբ։ Մենք արագացնում ենք քաղաքային վերափոխումը», — ասել է նախարար Մեհմեդ Օժասեքին:

Սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը զգուշացրել է Ստամբուլում սպասվող երկրաշարժի մասին. «Ստամբուլում սպասվող երկրաշարժը տատանվում է 7,2-ից 7,6 բալ ուժգնությամբ: Դա հաստատ է։ Գիտական ​​ուսումնասիրություններն են դա ցույց տալիս։ Եթե ​​այս երկրաշարժը լինի, այն ավելի մեծ վնաս կհասցնի, քան փետրվարի 6-ի երկրաշարժը։ Մոտ 2,5 միլիոն մարդ կմահանա. Մենք անհավատալի մարդկային կորուստ ենք կրելու»:

Թարգմանությունը՝ Խոսնակ Լրատվականի

Оставьте комментарий