Ստամբուլում օդանավակայանի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը շրջվել է․ 29 մարդ է տուժել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ստամբուլում տեղի օդանավակայանի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով 29 մարդ վիրավորվել է։

Report-ը հայտնում է, որ վարորդը անհայտ պատճառով կորցրել է կառավարումը,  ինչից հետո ավտոբուսը մոտ վեց մետր բարձրությունից ընկել է։

Դեպքի վայր են կանչվել ոստիկաններ և բուժաշխատողներ։

Ըստ տեղեկությունների՝ ավտոբուսում եղել է վարորդը և 46 ուղևոր։ Նախնական տվյալներով՝ տուժել է 29 մարդ։ Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։

 

Оставьте комментарий