Շրջափակման հետևանքով Արցախում առաջացել է կանխիկ դրամի դեֆիցիտ

Շրջափակման հետևանքով Արցախում առաջացել է կանխիկ դրամի դեֆիցիտ։ Այս առնչությամբ ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է քաղաքացիներին անհարկի չկանխիկացումներ չանել, ինչպես նաև կանխիկ դրամը պահել բանկերում։

«Հարգելի՛ հայրենակիցներ՝ Քանի որ 2022թ. դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է շրջափակման մեջ, իսկ ընթացիկ տարվա հունիսի 15-ից լրիվությամբ դադարեցված են նաև հումանիտար բեռնափոխադրումները, Արցախում առաջացել է կանխիկ դրամի խնդիր:

ԱՀ կառավարության որոշմամբ սահմանված սոցիալական աջակցության ծրագրերն իրականացնելու, աշխատավարձերն ու թոշակները վճարելու և կանխիկ դրամաշրջանառության ներքին ընթացքն ապահովելու համար խնդրում ենք բանկային հաշիվներում պահվող դրամական միջոցները կանխիկացնել ըստ անհրաժեշտության (ներդրված է նաև կանխիկացման սահմանաչափ), իսկ ազատ կանխիկ միջոցները պահել բանկային հաշիվներում: Խնդրում ենք աջակցել պետությանը, որպեսզի կարողանանք համատեղ ջանքերով հաղթահարել Արցախի ժողովրդի առաջ ծառացած ծանր մարտահրավերները:»

Оставьте комментарий