Արգենտինայում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Արգենտինայում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել ե ավելի քան 20 հազար բնակչություն ունեցող Անյատույա բնակավայրից 42 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 592 կմ խորության վրա:

Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

Оставьте комментарий