Վրաստանում զոհերի թիվն աճել է

Վրաստանում հայտնաբերվել է Շովի հանգստավայրի մոտակայքում սողանքի և սելավի հետևանքով մահացած ևս մեկ քաղաքացու դի։

Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։

Այս պահի դրությամբ, բնաղետի զոհերի թիվը հասել է 12-ի։

Հաղորդվում է, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, քանի որ անհայտ կորած է համարվում երկու տասնյակից ավելի մարդ։

Նշվում է, որ այսօր առավոտյան որոնողական աշխատանքներին միացել են նաեւ զինվորականները։

ՆԳՆ-ի տեղեկացմամբ, ընդհանուր առմամբ տարածքում աշխատում է մոտ 400 փրկարար։

 

Оставьте комментарий