Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են օրերս Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի լուսանկարը:
Նշվում է, որ նրան այցելել է երկրի ՄԻՊ Սաբինա Ալիևան:
Ադրբեջանը, սովորության համաձայն, տարածում է, թե Հակարի կամրջի մոտ ապօրինի տեղադրված անցակետից առևանգված, Բաքու տեղափոխված, ձերբակալված և քսան տարվա ազատազրկման շինծու սպառնալիքի առջև հայտնված Խաչատրյանը «բավարարված է իր հանդեպ հումանիստ վերաբերմունքով ու որակյալ բուժօգնությամբ»: