Հրաշալի լուր՝ Սյունիքից

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սյունիքի մարզում ավարտված են Տաթև-Լծեն ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, այն բեռնատարներին թույլ կտա շրջանցել Տաթևի ոլորանների հատվածը, այս մասին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Տաթև-Լծենը ավարտված է, Լծենից Նորավան հատվածի բացումը շուտով կլինի: Այդ ճանապարհն ամբողջությամբ մեր խնդիրը կլուծի»,-ասաց մարզպետը:

Խոսելով Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արդյունքներից՝ մարզպետն ասաց, որ, թե ինքը, թե համայնքի ղեկավարները բազմաթիվ աշխատանքային հանդիպումներ են ունենում Իրանի գործընկերների հետ, քննարկում տարբեր տնտեսական ու սոցիալական ծրագրեր: «Սկսած ներդրումայինից, մինչև սոցիալական և մշակութային տարատեսակ ծրագրերի մասին քննարկումներ ենք անում: Բուն ծրագրերը դեռ այս փուլում չեն մեկնարկել, բայց բազմաթիվ ծրագրեր ունենք, որոնք շուտով կսկսվեն»,-ասաց Ղուկասյանը:

Մարզպետը հավելեց՝ միշտ Իրանը Սյունիքի հետ շատ ջերմ հարաբերություններ է ունեցել, բայց տեխնիկական խնդիրներ էին լինում, կոմունիկացիայի հետ կապված հարցեր էին առաջանում: «Հիմա այդ հարցերը վերացված են, քանի որ ունենք գլխավոր հյուպատոս, ում հետ տարբեր հարցեր ենք քննարկում»,-նշեց Ղուկասյանը:

Оставьте комментарий