Արտակարգ իրավիճակ Սևանի մայրուղում. ինչ է կատարվում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Արծվի թևերի մոտակայքում այսօր քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից MediaHub-ի լրագրողը հայտնում է՝ բախվել են 3 տրանսպորտային միջոց՝ «Lexus» եւ 2 «Opel»։

Ըստ նախնական տվյալների՝ տուժել է 5 քաղաքացի, որոնցից երկուսին դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ փրկարարները մոտեցրել են «1-03» շտապօգնության ծառայության բրիգադին։ Փրկարարները փակել են գազի բալոնների փականները եւ հոսանքազրկել ավտոմեքենանները։

Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատներից 1 մարտական հաշվարկ:

 

Оставьте комментарий