Ադրբեջանցիները Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ են գնացել. Սյունիքի մարզպետ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վերջին շաբաթների ընթացքում որևէ սահմանային միջադեպ չկա արձանագրված:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ չեն կրակե՞լ, թե՞ առաջ չեն եկել, Ղուկասյանը կարճ արձագանքեց՝ «Չի եղել այնպիսի միջադեպ, որը հասարակությանը հայտնի չէ»:

Նա ասաց, որ երկու կողմից էլ մերթընդմերթ ինժեներական աշխատանքներ իրականացվում են:

Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝ Տեղ համայնքում որոշ հատվածներում ադրբեջանցիները հետ են գնացել: Սակայն, մարզպետն այդպես էլ չհստակեցրեց, թե ադրբեջանական ստորաբաժանումները կոնկրետ որ տեղերից և քանի մետր են հեռացել:

Իսկ հարցին, թե ինչ պետք է անեն Տեղ գյուղի այն բնակիչները, ովքեր կորցրել են իրենց վարելահողերը՝ մարզպետը պատասխանեց․

«Այն տարածքները, որտեղ այսօր գյուղացին չի կարող մուտք գործել, այս տարվա չիրացված եկամտի համար կստանա աջակցություն։ Վստահ եմ, որ Ադրբեջանը պետք է հետ գնա այնտեղ, որտեղից որ առաջ է եկել»:

Оставьте комментарий