Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ընդունել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատվել է դրա կազմը․

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը`

Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու, փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարության, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիաների ընտրության նպատակով վերլուծություններ իրականացնելու և հետագա քայլերի հաջորդականությունը սահմանելու վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն՝ աշխատանքային խմբի կատարած աշխատանքների մասին»,- նշված է որոշման մեջ։

Оставьте комментарий