Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի հարավում գտնվող Անթալիա առողջարանային նահանգում զբոսաշրջային ավտոբուսի մասնակցությամբ սարսափելի վթար է տեղի ունեցել։ Վթարի հետևանքով երկու մարդ զոհվել է, տաս զբոսաշրջիկ վիրավորվել է, նրանցից վեցի վիճակը ծանր է։ Ողբերգական դեպքի մանրամասները ներկայացրել է թուրքական Takvim տեղեկատվական պորտալը։
Հայտնի է, որ վթարը տեղի է ունեցել հուլիսի 30-ի վաղ առավոտյան, երբ ավտոբուսը ուղեւորվում էր օդանավակայան՝ տեղափոխելով մի խումբ զբոսաշրջիկներ։ Արտակարգ դեպքի պահին մեքենան շարժվել է Ալանիա-Մանավգաթ Դ-400 ավտոճանապարհով։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ Ալանիայից Մանավգաթի ուղղությամբ ընթացող տուրիստական միկրոավտոբուսը անսպասելիորեն բախվել է կայանված բեռնատարին։
Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվածներից մեկն է դարձել ավտոբուսի վարորդը, ով այդ գիշեր արդեն մի քանի ուղևորություն է կատարել և առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում հյուրանոցներից վերցրել զբոսաշրջիկների հերթական խմբաքանակը՝ այս անգամ Ղազախստանից։ Երկրորդ մահացածը ուկրաինացի էքսկուրսավար է։
Ինը վիրավոր շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Սակայն տուժածներից մեկը, ով ստացել է գլխի լուրջ վնասվածք, սկզբում կտրականապես հրաժարվել է հոսպիտալացումից՝ չնայած արյունահոսությանը և բժշկական խմբերի ջանքերին։
Միջադեպը հետաքննվում է։
