1 զոհ, 2 վիրավոր. Տավուշից տեղեկացնում են

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ հուլիսի 28-ին, ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում  Նոյեմբարյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեպի Բագրատաշենի անցակետ ճանապարհահատվածում, վրացական համարանիշներով Mercedes մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում,  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Оставьте комментарий