Արտակարգ իրավիճակ Չայնիի ոլորաններում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հուլիսի 26-ին՝ ժամը 08։02-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության  ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում այրվում է ավտոմեքենա:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ-ի մոտակայքում գտնվող «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Է․ Պ․):

 

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել՝ 08:50-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և վարորդի խցիկը:

 

Оставьте комментарий