Թուրքիայում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքական Մալաթիա նահանգում տեղի է ունեցել 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, տեղեկացրել է տարերային աղետների հետեւանքների վերացման վարչությունը (AFAD)։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 17.43-ին, Դողանշեհիր շրջանում։

Երկրաշարժի օջախը գտնվել է 7,05 կիլոմետր խորության վրա։

 

Оставьте комментарий