Գեղարքունիքի մարզում Nissan Tida-ն կողաշրջված հայտնվել է ձորակում՝ փոսի մեջ․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ հուլիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Nissan Tida մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Ծովազարդ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ճամփեզրի փոսում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու «Գավառ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Գավառ» բժշկական կենտրոն։

Տուժածներին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են պարաններ և հատուկ տեխնիկա, ապա ավտոմեքենայի միջից դուրս են բերել կնոջ դին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Оставьте комментарий