Ինչ իրավիճակ է Ստեփանակերտում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ստեփանակերտի խանութների դարակները դատարկ են։ Որոշ խանութներ առհասարակ փակ են։ Հնարավոր չէ գտնել նույնիսկ հաց ու ձավարեղեն։ Հաց վաճառվում է միայն փռերում։ Շաքարավազը, հիգիենայի պարագաները, քաղցրեղենը դեֆիցիտ են։ Մարդիկ սնվում են նրանով, ինչ նախապես ինչ-որ չափով պահեստավորել էին։ Այս մասին տեղեկացնում է Hetq.am-ը։

Այսօր Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման 221-րդ օրն է։ Լաչինի միջանցքում Ադրբեջանի տեղադրած անցակետի հետեւանքով կտրվել է Արցախի կապը Հայաստանի հետ, Ադրբեջանը անգամ Կարմիր խաչին թույլ չի տալիս մարդասիրական բեռներ, ինչպես նաեւ՝ հիվանդների տեղափոխել։

34-ամյա Աննա Սարգսյանը միայնակ մայր է, երկու երեխա ունի։ Որդին փոքր է՝ 2 տարեկան, այդ պատճառով Աննան չի կարողանում աշխատել, դուստրը 11 տարեկան է։ Երեխաների նպաստով էր Աննան որոշ ապրանքներ գնում։

«Մաման Ասկերանում փոքր բանջարանոց ունի ու երբեմն կարտոֆիլ ու լոբի է բերում մեզ։ Խանութներում ոչինչ չկա, նույնիսկ լոբին այսօր առանց սոխի եմ եփել։ Ձեթ էլ չկա, խոզի յուղով եմ ճաշ եփում, որը էլի մաման էր բերել»,- ասում է Աննա Սարգսյանը։

Նրա խոսքով՝ հաց նույնպես դժվար է գտնում։ Հերթերում հաճախ ժամից ավելի է սպասում։

«Լավ է քույրս հարևանությամբ է ապրում։ Երեխաներին ինքը հետևում է, մինչև ես գնում եմ հացի հետևից։ Փռերում էլ երկուսի համար չեն թողնում գնել, ասում են՝ թող ինքը անձամբ գա: Հետո ես եմ քրոջս երեխաներին հետևում, մինչև ինքն իր ընտանիքի համար հաց կգնի։ Որ ժամին էլ գնաս, հերթում սովորաբար 15-20 հոգի լինում է: Մարդիկ ստիպված հերթ են կանգնում, խանութներում այլևս հաց չեն վաճառում»,- պատմում է Աննան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Оставьте комментарий