Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրում անց է կացվել վարժանք՝ «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով։
Բնակավայրում տեղադրված էլեկտրական շչակի միջոցով իրականացվել է բնակավայրի բնակչության և կազմակերպությունների աշխատակիցների ազդարարում։
Բնակիչները պատսպարվել են մասնավոր տների նկուղային հարկերում։
Այնուհետև վարչական շենքում և բուժկետում բնակիչների հետ անց են կացվել դասընթացներ՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները «ՔՊ ազդանշանների» դեպքում և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով։

