Ահազանգ Գորիսից

Հուլիսի 19-ին, ժամը 00:04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի «Սդղի գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «KIA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1992 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 30 մ գլորվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հ․ Ա․-ին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Оставьте комментарий