Հիվանդներին Արցախից Հայաստան տեղափոխել դեռևս չի հաջողվում

Վերջին անգամ Արցախից Հայաստան բուժառուներ տեղափոխվել են հուլիսի 14-ին։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության հասարակության հետ կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը։

Նրա խոսքով՝ այժմ էլ կան բուժառուներ, որ շտապ պետք է Հայաստան տեղափոխվեն, բայց թե քանիսն են նրանք, Մուսայելյանը չհայտնեց։

«Հիմա էլ ակտիվ բանակցություններ են ընթանում, որպեսզի «Կարմիր խաչի» մեքենաներին հնարավորություն տրվի անցնել միջանցքով ու հիվանդներին տեղափոխել Հայաստան»,- նշեց նա։

Միևնույն ժամանակ ԿԽՄԿ ներկայացուցիչը նկատեց՝ դեռևս բանակցություններում դրական տեղաշարժ չկա, բայց իրենք հույս ունեն, որ առաջընթաց կլինի։

Հիշեցնենք, հունիսի 15-ին Ադրբեջանն արգելեց բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով:

Оставьте комментарий