Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արսեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնից:

Արսեն Վիգենի Սիմոնյանի կենսագրությունը

Ծնվել է 1981 թվականի հուլիսի 26-ին, ք. Երևանում:

2001թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2003 թվականին՝ նույն բուհի մագիստրատուրան:

2003-2006թթ. — ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2006-2007 թթ. — Լոռու մարզի դատախազության քննիչ
2007-2011 թթ. — Կոտայքի մարզի դատախազության դատախազ, ապա՝ ավագ դատախազ
2011-2013թթ. — ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ, ապա՝ ավագ դատախազ
IV-XI.2013թ. — ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ
XI-XI.2013թ. — Կոտայքի մարզի դատախազի տեղակալ
2013-2016թթ. — Արմավիրի մարզի դատախազ
2016-2017թթ. — Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ
2017-2019թթ. — ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ
2019-2022թթ. — ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ
2022-2023թթ. — ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով և պարգևատրվել՝ «Մխիթար Գոշ» պետական պարգևով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 

Оставьте комментарий