Կրասնոդարից ժամանած զբոսաշրջիկի մարմինը մեկ ամիս անց հայտնաբերվել է գետում

Դեպքի վայրից ավելի քան 20 կմ հեռավորության վրա՝ Կամեննոմոստսկի գյուղի մոտ, Բելայա գետի հունում տղամարդու դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ՌԴ Ադիգեայի Հանրապետության Քննչական կոմիտեն։ Կրասնոդարի 28-ամյա բնակիչը հունիսի 18-ին անհետացել է, տղամարդն ընկերների աչքի առաջ ժայռից ցած է նետվել Բելայա գետը. ընկերները չեն կարողացել օգնել խեղդվողին, փոթորկոտ գետը նրան անմիջապես տարել է հոսանքն ի վար։ Տղամարդու մարմինը հայտնաբերվել է գետի հունում՝ ջուրը նետվելու վայրից 20 կմ հեռավորության վրա։ Տեղում աշխատում են Ադիգեայի Քննչական կոմիտեի քննիչները, դիակը կհանձնեն դատաբժշկական փորձագետներին՝ մահվան ստույգ պատճառը պարզելու համար։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Orer