Իրանցի սահմանապահներ են վիրավորվել․ ի՞նչ է հայտնի

Իրանի Միրջավե քաղաքից ոչ հեռու (երկրի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգ) Իրան-Պակիստան սահմանի մոտ ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է իրանցի չորս սահմանապահ։

Այդ մասին հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Ըստ այդմ,  տուժածների վիճակը բժիշկները գնահատում են բավարար։

Միջադեպի պատասխանատվությունը դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել։

Սիստան և Բելուջիստան նահանգում բնակվում են բելուջներ, որոնց ներկայացուցիչները սուննի մահմեդականներ են՝ ի տարբերություն Իրանի բնակչության մեծամասնության, որը հավատարիմ է իսլամի շիա ուղղությանը։

Նահանգում գործում են մի շարք ահաբեկչական խմբավորումներ, այդ թվում՝ Ջունդալլահը և Ջեյշ ալ Նասրը, որոնք միավորում են հիմնականում սուննիներին, ովքեր դեմ են Իրանի շիա ղեկավարությանը։
Խմբավորման կողմնակիցները զինված հարձակումներ են կազմակերպում երկրի հարավ-արևելքում սահմանապահների և խաղաղ բնակիչների վրա։

 

Оставьте комментарий