Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություն է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը։
Կանչելու պատճառը Ռիգայի պահանջն է եղել, որի համաձայն՝ պետք է դադարեցնել Լատվիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների աշխատանքային գործունեությունը։
Դիվանագետի ուշադրությունը հրավիրվել է այն հանգամանքի վրա, որ նման գործողությունը անհնար կդարձնի շուրջ 6000 անձի ռազմական կենսաթոշակների վճարումը, ինչը նախատեսված է 1994 թվականի համաձայնագրով։
Լատվիական կողմին է հանձնվել դիվանագիտական նոտա՝ առաջարկելով վերսկսել բանակցություններն ու մատնանշելով հումանիտար հետևանքները, քանի որ թոշակառուներից շատերի համար այդ վճարումները եկամտի միակ աղբյուրն են։
