Անձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ

Կեմերովոյի մարզի Յագունովո գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավիավթար, նոյեմբերի 17-ին իր Telegram ալիքում հայտարարել է մարզի նահանգապետ Իլյա Սերեդյուկը։

«Յագունովո գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավիավթար։ Արտակարգ ծառայությունները աշխատում են դեպքի վայրում։ Պատկան մարմինները պարզում են միջադեպի հանգամանքները», — ասվում է հայտարարության մեջ։

Սերեդյուկը հավելել է, որ ինքը ժամանել է դեպքի վայր և հայտնել է, որ մարզը ցուցաբերում է անհրաժեշտ օգնություն։

REN TV-ի փոխանցմամբ՝ վթարի է ենթարկվել Ան-12 ռազմական ինքնաթիռ։ Հեռուստաալիքի աղբյուրը հայտնել է, որ վթարի հետևանքով զոհվել է ամբողջ անձնակազմը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռում եղել է 17 մարդ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Orer