Հզոր երկրաշարժ կարող է տեղի ունենալ Թուրքիայում։ Դրանից կարող է տուժել ավելի քան 25 միլիոն մարդ, ասել է Ստամբուլի քաղաքապետարանի երկրաշարժերի հարցերով գիտնականների խորհրդի անդամ Հալուք Էյիդողանը։
«Ըստ կանխատեսումների՝ եթե խզվածքն ակտիվանա Մարմարա ծովում, ապա հզոր երկրաշարժ տեղի կունենա: 2030 թվականին նման երկրաշարժի հավանականությունը մոտ 50 տոկոս է, եզրակացությունը արվել է 2000 տարվա երկրաշարժի ուսումնասիրության հիման վրա։ Հաշվի է առնվել այս տարածաշրջանի պատմությունը և երկրաֆիզիկական և սեյսմիկ ուսումնասիրությունների արդյունքների վերլուծությունը»,- ասել է փորձագետը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ հնարավոր երկրաշարժն անմիջապես կազդի յոթ նահանգների վրա, որոնց բնակչությունը գերազանցում է 25 միլիոնը, իսկ աղետի տնտեսական հետեւանքները «կզգա ողջ Թուրքիան, այդ թվում՝ Ստամբուլը»։