Դմիտրի Գունկոն գլխավորեց «Փյունիկ»-ը․ պաշտոնական

Ռուս մասնագետ Դմիտրի Գունկոն պաշտոնապես նշանակվել է Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

50-ամյա մասնագետի մարզչական շտաբում ընդգրկվել են Դմիտրի Կուդրյաշովը, Նիկոլայ Տյունինը և Իգոր Մենշչիկովը։ Թիմում իրենց աշխատանքը կշարունակեն նաև գլխավոր մարզչի օգնական Արթուր Ավագյանն ու ֆիզպատրաստության մարզիչ Չիրո Հոսեյնի Վարդեին։

Գունկոն քաջ հայտնի է հայկական ֆուտբոլային հանրությանը։ Նա նախկինում գլխավորել է «Նոան» ու «Արարատ-Արմենիան»՝ դառնալով երկրի փոխչեմպիոն, իսկ 2022/23 թվականների մրցաշրջանում «Ուրարտուի» ղեկին նվաճել է «ոսկե դուբլ»՝ դառնալով Հայաստանի չեմպիոն և գավաթակիր, ինչպես նաև ճանաչվելով Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ։

Ռուս մասնագետի նախորդ աշխատավայրը եղել է Տուլայի «Արսենալը», որը նա գլխավորում էր 2025 թվականի հունիսից։ Այս տարվա սեպտեմբերին Գունկոն հեռացել էր ռուսական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Orer