ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսում

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ակնկալում է, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2026 թվականի արդյունքներով կաճի 6%-ով։ Այս մասին նշվում է բանկի շաբաթական մակրոտնտեսական տեսության մեջ։

ԵԱԶԲ-ի գնահատմամբ՝ 2026 թվականին Հայաստանում կպահպանվի տնտեսական ակտիվության բարձր մակարդակը՝ ներքին աճի աղբյուրների հաշվին։

Հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 7,3%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հունվար-հուլիսին աճը կազմել էր 7,7%։

Տնտեսական ակտիվության աճին հիմնականում նպաստել է ծառայությունների ոլորտը, որտեղ արձանագրվել է 12,8% աճ։ Շինարարության ոլորտն աճել է 24,7%-ով, իսկ արդյունաբերությանը՝ 7,4%-ով։

Բանկի գնահատմամբ՝ ծառայությունների ոլորտի աճին նպաստել են ՏՏ ոլորտը և զբոսաշրջային բարձր ակտիվության հետ կապված ճյուղերը։ Շինարարության աճը, ըստ ԵԱԶԲ-ի, պայմանավորված է եղել վարկավորման, այդ թվում՝ հիփոթեքային վարկավորման աճով, ինչպես նաև ներդրումային ակտիվությամբ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Orer