Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտնել է Մայքլ Օ’Նիլին Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերի պաշտոնում նշանակելու մասին։

Որոշումը կայացվել է ՀԲՖ գործադիր կոմիտեի նիստում։ Գործկոմի անդամներին ներկայացվել են Հայաստանում կանանց բասկետբոլի զարգացման՝ Մայքլ Օ’Նիլի առաջարկած ծրագրերն ու նախաձեռնությունները։ Քննարկումից հետո գործկոմի անդամները միաձայն հաստատել են նրա նշանակումը։

Մայքլ Օ’Նիլն ԱՄՆ-ում աղջիկների բասկետբոլի մարզչական աշխատանքի փորձ ունի, ինչպես նաև մասնագիտական հարուստ փորձ կառավարման, ձեռներեցության և կազմակերպությունների զարգացման ոլորտներում։

Նրա պաշտոնավարման նախնական ժամկետը երկու տարի է՝ սկսած 2026 թվականի հոկտեմբերի 1-ից։

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Orer