Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 15։00-ին սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան խոշորացված համայնքի Բջնի բնակավայրի 1-ին փողոցին հարակից Հրազդան գետում դի կա։

Նմանատիպ ահազանգ է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչությունում։

Դեպքի վայր են ժամանել փրկարարները;

Այս պահին փրկարարները սպասում են, որպեսզի ժամանեն ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչները, որպեսզի գետի մեջտեղում հայտնաբերված մարմինը դուրս բերեն, ինչից հետո պարզեն մահացածի ինքնությունը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Orer