Սիբիրյան խոցը գրոհել է Ադրբեջանը․ Սամուխի շրջանի գյուղերից մեկում անցակետ է տեղադրվել, կան հոսպիտալացվածներ

Ադրբեջանում տարածում է ստանում սիբիրյան խոցը։ Իրավիճակը լուրջ է հատկապես Սամուխի շրջանի Ալըուշաղը գյուղում, որի մուտքի մոտ անգամ անցակետ է տեղադրվել՝ իրավիճակը վերահսկելու և վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով։Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ գյուղի մուտքի և ելքի հատվածներում իրականացվում են սանիտարաէպիդեմիոլոգիական և կանխարգելիչ ծավալուն միջոցառումներ: Տեղի անասնաբուժական ծառայության աշխատակիցները дезинфекция (ախտահանում) են ենթարկում բոլոր տրանսպորտայինմիջոցներն ու գյուղատնտեսական տեխնիկան:

Բնակավայրից արգելվել կամ խիստ վերահսկողության տակ է առնվել մսամթերքի և կաթնամթերքի դուրսբերումն ու փոխադրումը: Միաժամանակ, մասնագետներն իրականացնում են տեղի անասնագլխաքանակի կրկնակի մոնիտորինգ և պատվաստումներ:

Հայտնի է դարձել նաև, որ ախտանիշներով Գանձակի (Գյանջա) ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել ավելի քան տասը քաղաքացի, որոնցից մի քանիսի մոտ նախնական հետազոտություններով հաստատվել է սիբիրյան խոցը: Բժիշկների փոխանցմամբ՝ վարակվածները շփում են ունեցել հիվանդ անասունների կամ դրանց մսամթերքի հետ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Orer