Հուլիսի 18-ին կդադարեցվի Արարատի և Լոռու մարզերի մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Արարատի մարզի Վեդի քաղաքի Գայի, Թումանյան փողոցների, Թումանյան նրբանցքի, «Վեդի քաղաքի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, Գոռավան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 18-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի նաև Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի, Խուդյակովի փողոցների, Զորավար Անդրանիկի, Էվոյան փողոցների մի հատվածի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Оставьте комментарий