Վթար-հրդեհ Արտաշատի խճուղում

Երեկ՝ հունիսի 8-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Արտաշատի խճուղում Երևանի բնակիչ 44-ամյա Աշոտ Ն․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե խողովակին և ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների կանչի վայր հասնելը վարորդը քաղաքացիների օգնությամբ պայքարել է կրակի տարածման դեմ, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։ Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդին նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա հետազոտման նպատակով տեղափոխել հիվանդանոց։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Orer