Հաղթում ենք այս պայքարում, Իրանի հետ համաձայնագիրը կկնքվի 2 շաբաթվա ընթացքում․ Թրամփ

Իրանի հետ համաձայնագիրը կկնքվի երկու շաբաթվա ընթացքում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Կարծում եմ՝ մենք հաղթում ենք այս պայքարում, բայց մենք իսկապես կհաղթենք հաջորդ երկու շաբաթների ընթացքում, երբ հայտարարենք լիակատար հաղթանակի մասին։ Դա կլինի լիակատար հաղթանակ, և այն շատ շուտով կգա, և նավթի գները կփլուզվեն», — ասել է Թրամփը։

Թրամփը նշել է, որ երկու կողմերն այժմ բանակցություններ են վարում, և որ Թեհրանը «պատրաստ է հրաժարվել իր միջուկային զենքից» և «տալ մեզ [ԱՄՆ-ին] ամեն ինչ»։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Իրանը և Իսրայելը մեկ շաբաթով դադարեցրել են փոխադարձ հարվածները։ «Մենք շատ լավ զրույց ունեցանք [Իսրայելի վարչապետի հետ]։ Նրան հարվածեցին, և նա հակահարված տվեց։ Ես չեմ կարող նրան մեղադրել դրա համար։ Բայց հիմա նրանք դադարեցրել են։ Այնպես որ, նրանք միմյանց հանգիստ կթողնեն ևս մեկ շաբաթ կամ մոտավորապես այդքան», — լրագրողներին ասեկ նա։

Հունիսի 8-ին Թրամփը իր «Truth Social» էջում հայտարարել էր, որ Իսրայելը և Իրանը պետք է «անմիջապես» դադարեցնեն միմյանց կրակելը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Orer