Տոլմայի որոշ տեսակները կընդգրկվեն Հայաստանի ոչ նյութական ժառանգության ցանկում․ որոշում

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել տոլմայի 3 տեսակ (ձկից, կանեփի հավելումով, թթու կաղամբով և կորեկաձավարով) ընդգրկել Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

Ցանկում կընդգրկվեն Շիրակի մարզի օրորոցայինները, ինչպես նաև թմբուկների պատրաստման ավանդույթը (ներառյալ հայկական ավանդական դհոլը):
Ցանկում ներառված են նաև Հայաստանում հնուց ի վեր տարածված գաթանախշի` կավե կամ փայտե կնիքները, ինչպես նաև «Բադեր և որսորդներ» մանկական խաղը։
Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Orer