Ադրբեջանի ԶՈւ–ն խախտել է հրադադարի ռեժիմը

Արցախի Մարտունու շրջանում այսօր Ադրբեջանի ԶՈւ–ն խախտել է հրադադարի ռեժիմը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հուլիսի 7-ին՝ ժամը 19:00-ից ժամը 19։26֊ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից և 60 մմ տրամաչափի ականանետից կրակ բացելով Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ»,–ասել է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Оставьте комментарий