Ադրբեջանական ՀԿ-ները դիմել է Փաշինյանին՝ կոչ անելով «անհապաղ դադարեցնել» ՀՀ-ում հանքերի շահագործումը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանի հասարակական կազմակերպությունները դիմում են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում ՀՀ հանքարդյունաբերության կողմից «բնապահպանական կայունության խախտման վերաբերյալ։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Պարոն վարչապետ, Մենք՝ Ադրբեջանի Հանրապետությունում գործող ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, գրում ենք այս նամակը՝ հայտնելով մեր խորը մտահոգությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում «միջազգային բնապահպանական նորմերի և չափանիշների կոպտագույն խախտումով»  իրականացվող գործունեության տարածաշրջանային և գլոբալ բնապահպանական ազդեցությունների հետևանքով առաջացած «լուրջ բնապահպանական ճգնաժամի» կապակցությամբ։

Շարունակվող հանքարդյունաբերական աշխատանքների արդյունքում «էկոհամակարգի ոչնչացումը» վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների շրջակա միջավայրի համար։ Բնապահպանական վնասների անդրսահմանային բնույթը վտանգում է տարածաշրջանի և նրա սահմաններից դուրս գտնվող համայնքների առողջությունն ու բարեկեցությունը:

Պահանջում ենք դադարեցնել «միջազգային բնապահպանական նորմերի ու չափանիշների, տարածաշրջանի բնակչության իրավունքների խախտմամբ» իրականացվող հանքարդյունաբերական աշխատանքները»,-ասված է նամակում:

Ադրբեջանցիները կոչ են արել Հայաստանի Հանրապետությանն անհապաղ դադարեցնել մի շարք ձեռնարկությունների, այդ թվում՝ Քաջարանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի, Սոթքի ոսկու հանքի, Ախթալայի հանքավայրի, Գեղարքունիքի պղնձաձուլարանի գործունեությունը, ինչպես նաև Երասխում նոր մետալուրգիական գործարանի կառուցումը:

Оставьте комментарий