3 տարի առաջ Մալաթիայում հայրը երկու երեխաներին ցած էր նետել պատուհանից, հիմա մայրը՝ 11ամսական երեխայի հետ. առեղծվածային դեպքերի հետքերով

 

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ArmLur.am-ը գրում է.

Առեղծվածային ինքնասպանության դեպքը Մալաթիա վարչական շրջանում, եր ըստ նախնական վարկածի մայրը իր 11-ամյա երեխայի հետ ինքնասպան է եղել, առաջին դեպքը չէ նույն վարչական շրջանում։

Հունիսի 1-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սվաճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում կնոջ դի կա, և վիրավոր երեխա։

Դեպքին մասին հայտարարություն տարածեց ՀՀ քննչական կոմիտեն նշելով.<Հունիսի 1-ին Երևան քաղաքում կնոջ կողմից իր մանկահաակ երեխայի հետ շենքից ցած նետվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

2023թ․ հունիսի 01-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օտերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի շենքերից մեկի հարկերից մեկից մայրը և երեխան ընկել են:

Պարզվել է, որ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի 29-ամյա բնակչուհին, որպես հյուր գտնվելով Սվաճյան փողոցի նշված շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, ննջասենյակի պատուհանից իր մոտ 11-ամսական տղայի՝ հետ ցած ներտվելու եղանակով ինքնասպան է եղել:

Նույն օրը, ավելի ուշ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակից իրենց մոտ տեղափոխված երեխան, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվել է դեպքի վայրի զննություններ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նշված վայրից ծայրահեղ ծանր վիճակում բժիշկները հիվանդանոց էին տեղափոխել մոտ 1 տարեկան տղա երեխայի։ Տեղում հայտնաբերվել էր երիտասարդ կնոջ դի։

Երեխան կլինիկական մահվան վիճակով տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք, կատարվել էին վերակենդանացման միջոցառումներ, որոնք եղել էին անարդյունք: Փոքրիկը, գիտակցության չգալով, մահացել էր:

Նկատենք, որ երեք տարի առաջ մայիսի 5-ին կրկին Մալաթիա վարչական շրջանում նմանօրինակ առեղծվածային դեպք եղավ։

Երեւանի ՀԱԹ Բ2 թաղամասում Թիվ 91 շենքի բնակարանի 40-ամյա տղամարդը 9-րդ հարկից ցած էր նետել երեխային, այնուհետեւ ինքն է ցած նետվել մյուս երեխայի հետ: Երեխաներին պատուհանից նետած, այնուհետ ինքնասպան եղած քաղաքացին նրանց հայրն էր՝ 40-ամյա Կարեն Մ.-ն: Երեխաները 8 եւ 5 տարեկան էին, տղամարդն ամուսնալուծված էր: Փաստի առթիվ Երեւանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում ու այսպես էլ առեղծված մնաց ,թե ինչու հայրը գնաց այդ քայլին։

Ավելին՝ այստեղ

 

 

Оставьте комментарий