1 զոհ, 26 վիրավոր. ՀՀ ոստիկանությունը հայտարարություն տարածեց

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 41 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման` 4, խուլիգանության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 3-ական, ֆիզիկական ներգործության և հոգեկան ներգործության՝ 2-ական, սպանության, խոշտանգման, կողոպուտի, խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պայթունավտանգ օբյեկտներում անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելու, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու, թմրամիջոցի մաքսանենգության և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։

Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Оставьте комментарий