Վտանգված է ամբողջ Արցախ աշխարհն ու Մայր Հայաստանը, մեր ժողովուրդն ու մեր պետականությունը․ Պարգև սրբազան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ամերիկյան Գլենդել քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները երեկ՝ հունիսի 1-ին, բողոքի ակցիա են արել՝  հաջակցություն Արցախի և ընդդեմ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու  Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման։

Ակցիան սկսվել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև սրբազանի աղոթքով, որից հետո նա միասնության, միաբանության, Արցախին սատար կանգնելու կոչ է ուղղել հավաքի մասնակիցներին ու բոլոր հայերին։

«Մենք ձեզ հետ հայտնվել ենք վճռական, օրհասական պահին, երբ վտանգված է ամբողջ Արցախն աշխարհն ու Մայր Հայաստանը, մեր ժողովուրդն ու մեր պետականությունը»,- ընդգծել  է Պարգև սրբազանը՝ հավելելով՝ մարդասիրական աղետի մեջ գտնվող Արցախը  հայաթափելու, ցեղասպանելու Ադրբեջանի ցանկությունն անիրականանալի թողնելու համար պետք է միաբանվել ու պայքարել․ այսօր վտանգված է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը։

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Оставьте комментарий